Սահմանադրական դատարանի մասին փաթեթն ամբողջությամբ ընդունվեց


Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 1:

Նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխությններով պայմանաավորված ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցնելուն Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի՝ առաջին առաջադրումը կատրավելու է՝ առաջինը ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ նախագծերի կարգավորման առարկայի հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է ՍԴ այն դատավորների, որոնց լիազորությունները դադարել են Սահմանադրական փոփոխությունների արդյունքում: