ԱԺ-ն ընդունեց հանրաքվեն չեղարկող որոշումը


81 կողմ ձայնով խորհրդարանն ընդունեց հանրաքվեն չեղարկող որոշումը։ Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունները բավարար են եղել ՍԴ հարցը լուծելու համար։

Այսպիսով, Սահմանադրական հանրաքվեն, որ նախատեսված էր անցկացնել, այլևս չի լինի։ Նիստին մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր։ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։