Սեզոնային աշխատանքի մեկնողները ֆինանսական օգնություն կստանան


Օրեր առաջ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել էր, որ արտերկում աշխատող Վրաստանի քաղաքացիները պետությունից միանգամյա փոխհատուցում կստանան` 300 լարիի չափով:

Վրաստանի կառավարության նոր որոշմամբ` փոխհատուցում ստանալու իրավունք ունեն.

* Վրաստանի այն քաղաքացիները, որոնք աշխատել են Վրաստանի սահմաններից դուրս, ինչի պատճառով 2019 թվականին արձանագրվել է սահմանը հատելու ոչ պակաս քան 60 դեպք,

* 2019 թվականի մարտ ամսից հոկտեմբեր ամիսը ներառյալ ժամանակահատվածում  Վրաստանի սահմաններից դուրս են եղել 30-ից մինչև 120 օրացույցային օրվա ընթացքում:

Այս քաղաքացիներին, Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության (սահմանի հատում) հիման վրա, հնարավորություն կտրվի գրանցման պորտալում գրանցվել որպես փոխհատուցում ստացող անձ:

Կառավարության որոշմամբ` գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: