Առողջապահության նախարարությունը չէ, որ պետք է պայքարի համաճարակի դեմ. Փաշինյան


Այսօր համաճարակի տարածման դեմ Առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է կամ պետք է պայքարի: 

Առողջապահության նախարարությունը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ, երբ հիվանդներ են հայտնվում, ովքեր բուժօգնության կարիք ունեն: Ինչքան շատ են այդ հիվանդները, այդքան ավելի ծանրանում է առողջապահական համակարգի գործը: 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները. «Մենք ասում ենք, որ պետք է կրել դիմակ և այն հանել միայն սնվելիս, իսկ սնվելիս մյուս երկու կանոնները մնում են ուժի մեջ»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է հիվանդներին, ապա այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրների թիվը հասնում է 123-ի: Ծանր վիճակում գտնվողները  529-ն են. 

«1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»,- նշեց վարչապետը: