Նոր մանրամասներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից | տեսանյութ


Տեղեկացրել էինք, որ մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, թավշյա հեղափոխությանն ակտիվ մասնակցած Կարեն Չիլինգարյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։

Տեղում 1 հոգի մահացել էր, 3 հոգի, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Չիլինգարյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու էր և ակտիվ մասնակցություն է ունեցել թավշյա և ոչ բռնի հեղափոխությանը։ 

Համացանցը, Կարեն Չիլինգարյանի ընկերները սգում են նրա մահը, չեն ուզում պատկերացնել` երիտասարդ քաղաքական գործիչն այլեւս իրենց հետ չէ: