Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով | տեսանյութ


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Ծառուկյանը հրապարակել է ամիսներ առաջ արված այն տեսագրությունը, որում նա ասում էր, թե բարի մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում։

Կից գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։
Առողջություն բոլոր վարակակիրներին:
Աստված պահապան մեզ բոլորիս»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ում ևս կան վարակված պատգամավորներ, որոնք այս օրերին մեկուսացված են։