Մեծ թվով ոստիկաններ Ամուլսար տանող ճանապարհին են | տեսանյութ


Լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք եկել են փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության աշխատակիցներին, քանի որ «Լիդիանը» պայմանագիր է կնքել իրենց հետ:

Բունիաթյանը նշեց, որ սա կամ անհեռատես քայլ է, կամ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետեւանքները: