Քանի՞ տարեկան են եղել վերջին մեկ օրում մահացած պացիենտները


Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 751 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 048, փաստացի բուժվողներինը՝ 10904 (մեկ օրում ավելացել է 350-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 111,844 քաղաքացի: