«Անասնաֆերմա»․ երկրում տիրող ներկայիս իրավիճակը․ Նազիկ Ավդալյան


Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Ջորջ Օրուել «Անասնաֆերմա», բոլոր ժամանակներում ամենաակտուալ գրքերից մեկը։ Ով չի կարդացել, խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ։ Այնտեղ շատ պարզ ներկայացված է երկրում տիրող ներկայիս իրավիճակը»։


Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի մոտից բերման էին ենթարկել ըմբիշ Ռոման Ամոյանին: Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ իրենք չգիտեն, թե վերջինս ով է, քաղաքացին քաղաքացի է. «Նա դիմադրություն ցույց տվեց, ոստիկանի օրինական պահանջը չկատարեց, մինչև վերջ էլ դիմադրեց»: