Հինգ նոր հրաժարականի դիմումներ ՊԵԿ-ում. ովքեր են հեռանում Դավիթ Անանյանից հետո


«Հրապարակը» գրում է. Դավիթ Անանյանի հրաժարականից հետո  ազատման դիմումներ են ներկայացրել նաեւ նրա խորհրդականներն ու օգնականները, թվով չորս հոգի, ազատման դիմում է գրել նաեւ անվտանգության պետը։ Չնայած ստացվող լուրերին, որ ազատման դիմումներ գրել են նաեւ ՊԵԿ ղեկավարի տեղակալները, նախեւառաջ՝ Ռաֆիկ Մաշադյանը, բայց համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ, նրանք ըստ էության կսպասեն մինչեւ կառավարության նիստում հաստատվի Անանյանի հրաժարականը, որից հետո միայն կորոշեն իրենց անելիքը։  

Ուշագրավ է, որ Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանը, ով ըստ լուրերի Անանյանի պաշտոնանկության գլխավոր «մեղավորն» է, ամուր մնում է իր տեղում։