Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ


Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մաhացած 15–րդ քաղաքացին ազգությամբ հայ է, որն ապրում էր Ախալքալաքի գյուղերից մեկում։ Նա Հայաստանից Վրաստան էր գնացել ու 14-օրյա ինքնամեկուսացման ցուցում ուներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։


«Վոլոդյա Բ.-ն 82 տարեկան էր, ուներ ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Նա իր որդու հետ, որը նույնպես Վրաստանի քաղաքացի է, եկել էին Երևան։ Հետո սահմանները փակվելու հետևանքով մնացել էին Երևանում»,–ասել է Տոնականյանը։


Կենտրոնի տնօրենի խոսքով` 11 օր առաջ նրանց հաջողվել էր Վրաստան տեղափոխվել։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող Վոլոդյան սկսել էր վատ զգալ, կտրուկ բարձրացել էր արյան ճնշումը։


Նրան թեստավորել էին, և տղամարդու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ 82-ամյա Վոլոդյային Ռուսթավիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ էլ մահացել է։ 


Նախօրեին տղամարդուն հուղարկավորել են։ Նրա տղան դեռ 3 օր պետք է ինքնամեկուսացած մնա։