Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր տեսակ, որը կարող է դառնալ նոր համավարակ


Գիտնականները Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը կարող է դառնալ համավարակ: BBC-ի փոխանցմամբ՝ գրիպի նոր տեսակը հայտնաբերվել է խոզերի մոտ, բայց կարող է փոխանցվել մարդկանց նույնպես:

Գիտնականները մտավախություն ունեն, որ այն կարող է հետագայում մուտացիայի ենթարկվել և հեշտությամբ փոխանցվել մարդուց մարդ՝ առաջացնելով գլոբալ բռնկում: Գիտնականները նշում են, որ դրա համար կան «բոլոր նախանշանները» և անհրաժեշտ է  մոնիթորինգի ենթարկել խոզաբուծության ոլորտը:

Тhe Guardian-ի փոխանցմամբ, G4 տեսակի խոզի գրիպով արդեն իսկ վարակվել են Չինաստանում խոզաբուծությամբ զբաղվող աշխատակիցների 10%-ը:
Այսպիսով, վիրուսն արդեն կենդանիներից փոխանցվել է մարդկանց, բայց առայժմ չկա որևէ ապացույց, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդուն, ինչն էլ հանդիսանում է գիտնականների մտավախության հիմնական պատճառը: