BMW-ն իր լոգոտիպը «ծիածանագույն է ներկել» ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության


Գերմանական BMW ավտոբրենդը հաջակցություն ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության իր լոգոտիպը «ծիածանագույն է ներկել»․ լուսանկարը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում։

«BMW-ում մենք բազմազանությամբ ենք ապրում, հավատում ենք բաց մշակույթին, որում մարդու ծագման, մաշկի գույնի, ազգության, սեռի, կրոնի, հաշմանդամության կամ տարիքի վրա հիմնված որևէ խտրականության կամ արտոնությունների տեղ չկա»,- ասվում է հրապարակման մեջ։

Հայտնի է, որ ընկերությունը նման որոշում է կայացրել Նույնասեռականների իրավունքների պաշտպանության ամսվա առիթով, որն ամեն տարի ԱՄՆ-ում տոնում են հունիսին։ Այս ամսաթիվն ընտրվել է 1969 թվականին Նյու Յորքում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետ կապված։