Հուլիսի 2-ին նախատեսվող չվերթների մասին



ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է հուլիսի 2-ին նախատեսվող չվերթների մասին:

Հուլիսի 2-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը՝ Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 02:00, Երևանից մեկնում՝ ժամը 03:00):

Սույն թվականի հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):

Հուլիսի 2-ին կիրականացվի նաև Մոսկվա-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:40):