Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, կինը մահացել է


Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 03։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վարդանուշ Մ-ն (ծնված 1962 թ.) մահացել է։

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: