ԿԳՄՍ-ն ներկայացրել է 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի լրամշակվող տարբերակը


ԿԳՄՍ նախարարության կողմից «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների նոր չափորոշիչների և ծրագրի ներկայացումից հետո քննադատությունների ալիք էր սկսվել գերատեսչության դեմ։ Հիմնական դժգոհությունը հանրության շրջանում կապված էր դասական հայ գրականության, Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականության նվազեցման հետ, որոնց փոխարեն ավելացվելու էր արտասահմանյան գրականությունը, ինչպես նաև ներառվելու էին ժամանակակից հայկական շատ ստեղծագործություններ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

«Սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Իսկ գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։

Ստորև ներկայացված է հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող առաջին տարբերակը

7-րդ դասարան

Բանաստեղծություն

1 .Ե. Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի», ևս մեկ կամ երկու բանաստեղծություն՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

2. Ն.Զարյան, «Հայրենի տուն»

3. Հ. Շիրազ, «Թագադրում», «Գարնանամուտ»

4. Հ. Սահյան, «Անտառում», ևս մեկ կամ երկու բանաստեղծություն՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

5. Պ. Սևակ, «Քիչ ենք, բայց հայ ենք», ևս մեկ կամ երկու բանաստեղծություն՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

6. Ս. Կապուտիկյան, «Քելե, լաո», «Մոխրագույն աչքեր»

Պատմվածք

1. Դ. Դեմիրճյան, «Ավելորդը»

2. Ա. Բակունց, «Սպիտակ ձին»

3. Մ. Գալշոյան, «Մամփրե արքան», կրճատումներով

4. Հ. Մաթևոսյան, «Մեր վազքը» ժողովածուից «Կանաչ դաշտը», և ևս մեկ պատմվածք՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

5. Ու. Սարոյան, «Նռնենիները»

6. Ռ. Բրեդբըրի, «Ժպիտը»

Վեպ

1 Ս. Զորյան, «Մի կյանքի պատմություն», հատված

2. Թոթովենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», հատվածներ

3. Գ. Մահարի, «Պատանեկություն», հատվածներ

4. Ռ. Պալասիո, «Հրաշքը», հատվածներ

Լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)

Ներկայացված ցանկի տասը տոկոսի չափով ուսուցիչը կարող է ներառել ստորև ներկայացված ցանկում տեղ չգտած ստեղծագործություններ

1. Եղիշե Չարենց, «Հայրենիքում», «Տաղ անձնական», «Հեռացումի խոսքեր»

2. Համո Սահյան, «Անունդ տալիս», «Ուր որ նայում եմ»

3. Պարույր Սևակ, «Մոր ձեռքերը», «Հայաստան»

4. Հովհաննես Գրիգորյան, «Հայաստան»

5. Ռազմիկ Դավոյան, «Երեկ տխուր, այսօր ուրախ»

6. Խաչիկ Մանուկյան, «Բարձունքը մերն է, տղերքը չկան»

7. Վահան Թոթովենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»[1]

8. Գուրգեն Մահարի, «Պատանեկություն»

9. Վախթանգ Անանյան, «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները»

10. Խաժակ Գյուլնազարյան, «Օրերի ճանապարհը»

11. Լևոն Նես, «Բալզակ. մի շան պատմություն»

12. Մհեր Իսրայելյան, «Ես եմ աշխարհի թագավորը»

13. Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին», «Անցած օրեր: Հուշեր»

14. Ուիլյամ Սարոյան, «Անունս Արամ է», «Իմ անուշ փոքրիկ», «Հինգ հասած տանձ», «Ծիծաղ»

15. Հերման Զուդերման, «Հոգսը»

16. Ռաքել Պալասիո, «Հրաշքը»

17. Ժյուլ Վեռն, «Նավապետ Գրանտի որդիները», «Խորհրդավոր կղզին»

18. Ռեյ Բրեդբըրի, «Լիճը և ուրիշ պատմվածքներ»

19. Ջոնաթան Սվիֆթ, «Գուլիվերի ճանապարհորդությունները»

20. Լայմեն Ֆրենկ Բաում, «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները»

8-րդ դասարան

Բանաստեղծություն, պոեմ, բալլադ

1. Պ. Դուրյան, «Լճակ»

2. Հ. Թումանյան, «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Հայոց լեռներում»

3. Ա. Իսահակյան, «Ռավեննայում», «Կտակ», ևս մեկ-երկու բանաստեղծություն՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

4. Դ. Վարուժան, «Ձոն», «Ցորյանի ծովեր»

5. Մ. Մեծարենց, «Աքասիաներու շուքին տակ»

6. Վ. Տերյան, «Տխրություն», «Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Հրաժեշտի գազել», ևս մեկ բանաստեղծություն «Երկիր Նաիրի» շարքից՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

Պատմվածք, նորավեպ

1. Նար-Դոս, «Ես և նա»

2. Ա. Իսահակյան, «Սաադիի վերջին գարունը»

3. Գ. Զոհրապ, «Զաբուղոն

4. Հ. Մնձուրի, «Սիրահարություն մը», կրճատումներով

5. Օ. Հենրի, «Վերջին տերևը»

Վեպ, վիպակ

1. Րաֆֆի, «Խենթը», հատված

2. Մուրացան, «Հասարակաց որդեգիրը», կրճատումներով

3. Ա. Շիրվանզադե, «Արտիստը», կրճատումներով

4. Սրբուհի Տյուսաբ, «Արաքսիա կամ վարժուհին», հատված

5.Ու. Սարոյան, «Մարդկային կատակերգություն», հատված

Լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)

Ներկայացված ցանկի տասը տոկոսի չափով ուսուցիչը կարող է ներառել ստորև ներկայացված ցանկում տեղ չգտած ստեղծագործություններ

1.Գաբրիել Սունդուկյան, «Պեպո»

2. Մուրացան, «Նոյի ագռավը», «Հասարակաց որդեգիրը»

3. Պետրոս Դուրյան, «Իղձք առ Հայաստան»

4. Հովհաննես Թումանյան, «Հայրենիքիս հետ», քառյակներ

5. Ավետիք Իսահակյան, «Մի մրահոն աղջիկ տեսա», «Արագածին»

6. Միսաք Մեծարենց, «Երազ օրեր»

7. Րաֆֆի, «Խենթը»

8. Շիրվանզադե, «Արտիստը»

9. Էլֆիք Զոհրաբյան, «Ամոթի գույնը», «Ամպերից այն կողմ»

10. Քրիստիան Բատիկեան, «Ամառնային»

11. Ավագ Եփրեմյան, «Առավել է» բանաստեղծություն

12. Նշան Աբասյան, «Ամռանը տանը կլինեմ…» բանաստեղծություն

13. Արամ Պաչյան, «Թափանցիկ շշեր»

14. Հրաչյա Սարիբեկյան, «Հավերժական շարժիչը»

15. Գրիգ, «Հիսուսի կատուն»

16. Մուշեղ Գալշոյան, «Մամփրե արքան»

17. Ուիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն»

18. Սրբուհի Տյուսաբ, «Արաքսիա կամ վարժուհին»

19. Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին ու ծովը»

20. Հարփըր Լի, «Ծաղրասարյակ սպանելը»

21. Դանիել Դեֆո, «Ռոբինզոն Կրուզո»

22. Ուիլյամ Սարոյան, «Հայրիկ, դու խենթ ես», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

23. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին, «Հոբիթը»

24. Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով, «Տասներկու աթոռ»

25. Ջեկ Լոնդոն, «Սպիտակ ժանիք»

26. Անրի Թրուայա, «Լավագույն հաճախորդը»

27. Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, «Խորհրդավոր պարտեզը», «Փոքրիկ արքայադուստրը»

28. Չարլզ Դիքենս, «Դեյվիդ Կոպերֆիլդ»

9-րդ դասարան

Պատմագրություն, Էպոս

1. Մ. Մաշտոց, գրերի գյուտը (իբրև սկիզբ կամ մուտք)

2. Կորյուն, Ագաթանգեղոս, Եղիշե, Ղ. Փարպեցի, Փ. Բուզանդ

3. Մ. Խորենացի, «Հայոց պատմություն», «Ողբ», կրճատումներով

4. «Սասունցի Դավիթ», համահավաք բնագիր (չորս ճյուղերի ուսումնասիրում, ցանկալի է կին և տղամարդ ասացողներից հավելյալ հատվածների մեջբերում)

Բանաստեղծություն (տաղ, շարական, հայրեն, խաղ), Պոեմ

1. Գ. Նարեկացի, «Մեղեդի ծննդի», «Տաղ Վարդավառի»

2. Ն. Շնորհալի, «Առաւօտ լուսոյ»

3. Ֆրիկ, «Գանգատ»

4. Ն. Քուչակ, երեք - չորս հայրեն՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ

5. Սայաթ - Նովա, «Աշխարհումս ախ չիմ քաշի»

6. Մ. Նալբանդյան, «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր»

7. Ռ. Պատկանյան, «Նոր տարի»

8. Հ. Թումանյան, «Սասունցի Դավիթը», հատվածներ

Վեպ

1. Խ. Աբովյան, «Վերք Հայաստանի, Հառաջաբանը»

Ողբերգություն, Դրամա

1. Ու. Շեքսպիր, «Համլետ», հատվածներ

2. Շիրվանզադե, «Պատվի համար»

Լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)

Ներկայացված ցանկի տասը տոկոսի չափով ուսուցիչը կարող է ներառել ստորև ներկայացված ցանկում տեղ չգտած ստեղծագործություններ

1. Հոմերոս, «Ոդիսական»

2. «Շահնամե»

3. «Ռոլանդի երգը»

4. «Նիբելունգների երգը»

5. Ֆրանսուա Ռաբլե - «Գարգանտյուա և Պանտագրյուել»

6. Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը»

7. Խաչատուր Աբովյան, «Վերք Հայաստանի»

8. Ռափայել Պատկանյան, «Օրորոցի երգ»

9. Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ»

10. Վահե Հայկ, «Կաթիդ փարան չմոռանաս, մամա»

11. Հենրիկ Էդոյան, «Այլ լռությունը բառերի միջև» բանաստեղծություն

12. Հրաչյա Սարուխան, «Հայաստան» բանաստեղծություն

13. Վարդան Հակոբյան, «Բանաստեղծության փոխարեն» բանաստեղծություն

14. Արտակ Համբարձումյան, «Ո՞ւմ են սփոփելու այս երգերս մռայլ» բանաստեղծություն

15. Վահագն Դավթյան, «Կեսն է գիշերվա…» բանաստեղծություն

16. Հուսիկ Արա, «Եվ սերը ասաց» բանաստեղծություն

17. Ներսես Աթաբեկյան, «Մենք այստեղ եղել ենք» բանաստեղծություն

18. Դերենիկ Դեմիրճյան, «Գիրք ծաղկանց»

19. Պերճ Զեյթունցյան, «Յուրաքանչյուր տասից մեկը»

20. Համաստեղ, «Անձրև» պատմվածքների ժողովածու

21. Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, «Փրկիչը տարեկանի արտում»

22. Ֆրանսուազ Սագան, «Բարև, թախիծ»

23. Քնյութ Համսուն, «Սով»

24. Վիլյամ Գոլդինգ, «Ճանճերի տերը»

25. Դենիել Քիզ, «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

26. Էդգար Ալան Պո, «Սպանություն Մորգ փողոցում», «Ոսկե բզեզը», «Խերեսի տակառը»

27. Ռեյ Բրեդբըրի, «Ֆարենհայթ 451»

28. Յարոսլավ Հաշեկ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ»

29. Ուիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ», «Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք», «Համլետ»

30. Աշոտ Շայբոն - «Գիշերային ծիածան»

31. Միգել Սերվանտես - «Դոն Կիխոտ»

32. Ժորժ Սիմենոն - «Մեգրեի ցասումը», «Դեղին շունը» արձակ

33. Ուիլյամ Ուիլկի Քոլինզ - «Լուսնաքար»

34. Սըր Արթուր Քոնան Դոյլ- «Վեց Նապոլեոնների առեղծվածը» և Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունները

35. Հերբերտ Ուելս - «Անտեսանելի մարդը»

36. Ալեքսանդր Բելյաև - «Պրոֆեսոր Դոուելի գլուխը», «Երկկենցաղ մարդը»

10-12-րդ դասարանների պարտադիր ընթերցանության ցանկը լրամշակման փուլում է

Լրացուցիչ ընթերցանության և նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)

10-12-րդ դասարանների համար

10-րդ դասարան

1. Հովհաննես Գրիգորյան, «Նոր տողից» ժողովածու

2. Աննա Դավթյան, «Նկարեցինք այս երկիրը» բանաստեղծություն

3. Լևոն Շանթ, «Կինը»

4. Աղասի Այվազյան, «Եռանկյունի»

5. Թադևոս Տոնոյան, «Ինձ մնացել ես լոկ դու, Հայաստա՜ն» բանաստեղծություն

6. Սուսաննա Հարությունյան, «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի»

7. Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

8. Վիկտոր Հյուգո, «Փարիզի Աստվածամոր Տաճարը»

9. Կուրտ Վոննեգուտ, «Կատվի ճոճք», «Սպանդանոց համար հինգ»

10. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, «Գիշերն անույշ է», «Մեծն Գեթսբին»

11. Հերման Հեսսե, «Տափաստանի գայլը»

12. Իտալո Կալվինո, «Ծառաբնակ բարոնը»

13. Թեոդոր Դրայզեր, «Ֆինանսիստը»

14. Սոմերսեթ Մոեմ, «Լուսին և վեցպենսանոց»

15. Շառլոթ Բրոնտե, «Ջեյն Էյր»

11-րդ դասարան

1. Արմեն Շեկոյան, «Գրողների միություն» բանաստեղծություն

2. Մարինե Պետրոսյան, «HAPPY END» բանաստեղծություն

3. Սոնա Վան, «Մայրս» բանաստեղծություն

4. Տիգրան Պասկևիչյան, «էսօր Գերմանն ինձ նկարեց…» բանաստեղծություն

5. Ղուկաս Սիրունյան, «Հարցազրույց» բանաստեղծություն

6. Սլավի-Ավիկ Հարությունյան, «Տրտմություն» բանաստեղծություն

7. Հակոբ Մովսես, «Մորս» բանաստեղծություն

8. Էդուարդ Հարենց, «Ուրցով թեյ» բանաստեղծություն

9. Հասմիկ Սիմոնյան, «Մեղուներ պահող աղջիկը» բանաստեղծություն

10. Արփի Ոսկանյան, «Ողջերին թող թաղեն ողջերը»

11. Լևոն Ջավախյան, «Վերջին քայլը» պատմվածք

12. Ալիս Հովհաննիսյան, «Լենինական-Գյումրի-Կումայրի» վիպակ

13. Հովհաննես Երանյան, «Ողորմություն Ֆրոսյային» ժողովածու, «Ամենագեղեցիկ հարվածը» վեպ

14. Մհեր Բեյլերյան, «Մեղքի հարյուր տարին»

15. Աբիգ Ավագյան, «Հարավային տենդ»

16. Փիթեր Բալաքյան, «Ճակատագրի սև շունը»

17. Զահրատ, «Ոսպ ստկող կինը» բանաստեղծություն

18. Ռուբեն Հովսեփյան, «Որդան Կարմիր» վեպ, վիպակներ

19. Պարույր Սևակ, «Ամանեջ»

20. Էդվարդ Միլիտոնյան, «Հայոց արևակենտրոն կնիքը»

21. Էռնստ Հոֆման, «Գաճաճ Ցախես՝ անվանյալ Ցիննոբեր»

22. Էզրա Փաունդ, «Ողջույն» բանաստեղծություն

23. Լենըրդ Քոհեն, «Երբ ամեն ինչ ունեմ», «Գրում եմ, որովհետև», «ՄԱՐԻՏԱ» բանաստեղծություններ

24. Չարլզ Բուքովսկի, «Պոեզիա», «Ավերակ» բանաստեղծություններ

25. Կարեն Անտաշյան «Սահմաններ չկան» բանաստեղծություն

26. Այզեկ Ազիմով, «Եվ եղավ խավար»

27. Սերո խանզադյան, «Մխիթար սպարապետ»

 

12-րդ դասարան

1. Վահե Արսեն, «Միակ շարժվողը…» բանաստեղծություն

2. ևոն Խեչոյան, «Աղջիկը, բանաստեղծը» պատմվածք

3. Գուրգեն Խանջյան, «Կոլաժ՝ Խեղճիկի համար»

4. Շահան Շահնուր, «Նահանջը առանց երգի», «Պճեղ մը անուշ սիրտ»

5. Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա»

6. Ստեփան Ալաջաջյան, «Եղեգները չխոնարհվեցին»

7. Արմեն Մարտիրոսյան, «Մազե կամուրջ» վեպ

8. Վիգեն Խեչումյան, «Գիրք լինելության»

9. Վահագն Գրիգորյան, «Ժամանակի գետը» վեպ, «Թռչունի հոգին» վիպակներ, պատմվածքներ

10. Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր» էսսե

11. Հրաչյա Սարիբեկյան, «Երկվորյակների արևը» վեպ

12. Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» պատմվածք

13. Վրեժ Իսրաելյան, «Ես, մուսան և անդունդը» պատմվածքների ժողովածու

14. Ռաֆայել Նահապետյան, «Ուշադրություն, սկսվում է» ժողովածու

15. Ջեյմս Ջոյս, «Հողը»

16. Ֆրանց Կաֆկա, «Զբոսանք դեպի լեռները»

17. Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա», «1984»

18. Օլդոս Հաքսլի, «Չքնաղ նոր աշխարհ»

19. Գաբրել Գարսիա Մարկես, «Հարյուր տարվա մենություն»

20. Ջոն Ստայնբեք, «Մեր հոգսերի ձմեռը», «Ցասման ողկույզները»

21. Վահե Քաչա, «Գիշատիչների խնջույքը»

22. Կոբո Աբե, «Ավազուտների կինը»

23. Հենրիկ Իբսեն, «Տիկնիկների տունը» պիես

24. Թոմաս Ման, «Կախարդական լեռը»

25. Չինգիզ Այթմատով, «Կառափնարան», «Եվ դարից երկար ձգվում է օրը»