Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից


Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել Տավուշի նույն դիրքը՝ 82 մմ ականանետից և տանկից, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ սահմանային դիրքը գրավելու երկու փորձ է կատարել: