Ալիևի օգնականը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը չեն ծրագրել հրթիռակոծել Մեծամորը


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Գաջիևը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հրետակոծման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ խոսնակի հայտարարությունը իր «անձնական կարծիքն է եղել»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը չեն ծրագրել հրթիռակոծել Հայաստանի քաղաքացիական և ռազմավարական նշանակության օբյեկտները։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):