Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ սառը զենք են հայտնաբերել | տեսանյութ



Հուլիսի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումից բաժին բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են կռփազենք։ Այն առգրավվել է դատատեխնիկական փորձաքննության ուղարկելու համար։ Կատարվում է քննություն։