Թուրքական բանակը մտավ Նախիջևան | տեսանյութ


Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

Կենդանի կրակով և մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացվեն երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Զորավարժությունները տեղի կունենան Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում: