Կորոնավիրուսով են վարակվել նաև ԲՀԿ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը և Կարինե Պողոսյանը


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակվելու պատճառով ԲՀԿ-ականները «կարճատև» արձակուրդ են վերցրել՝ առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։

Հիվանդ են նաև պատգամավորներ Արթուր Գրիգորյանը և Կարինե Պողոսյանը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։

Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու նրան։ Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ, Արման Աբովյանը փոխանցեց, որ որևէ տեղեկություն չունի»: