Վրաստանը երկարաձգել է միջազգային չվերթների արգելքը


Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է apsny.ge -ը:

Միևնույն ժամանակ, ծառայության տեղեկություններով, սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա:

Վրաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում: