Երեկ ԱՄՆ-ում սպանված հայազգի հայտնի գործարարի կինը ևս մահացել է


«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանըսպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Արման Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արմեն Սահակյանի կնոջ կյանքը չի հաջողվել փրկելնա հիվանդանոցում մահացել է։ Արմեն Սահակյանն ու կինը ունեին 3 անչափահաս երեխա»։

Սակայն, ավելի ուշ տեղեկացանք, որ Սահակյանի կինը ողջ է, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: