Խոշոր ավտովթար Երևանում. տեսախցիկն արձանագրել է վթարի պահը | տեսանյութ


Ոստիկանությունը պարզել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երեւանի Պարույր Սեւակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է՝ Skoda-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։ «Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղեւորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի օգնական։

Կայքը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրած վթարի պահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում, հուլիսի 21-ին, ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սեւակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Mercedes եւ Škoda մանկնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ 2-ին Mercedes-ից դուրս եէի բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարարները: