Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում | լուսանկարներ


Նոյեմբերյանում երկինքը պատռվել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է  Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:

Նա մասնավորապես նշել է. «Նոյեմբերյանում երկինքը պատռվել է:

Միշտ մի աղետ, մի վնաս, պարտադիր է՝ որ գաս անպակաս. Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում: Տեղում աշխատում են վնասների գնահատման համայնքային ու մարզային հանձնաժողովները: Առավոտյան նրանք կշարունակեն աշխատանքը»: