«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը»՝ շների կողմից մեքենան «հոշոտելու» դեպքի մասին


«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ից արձագանքել են համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես են շները բառի բուն իմաստով հոշոտում ավտոմեքենան։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն այսօր ահազանգ էր ստացել Երևանի բնակչից այն մասին, որ թափառող շների մի խումբ վնասել է բակում կայանած իր մեքենան։

Ահազանգին ընթացք է տրվել և դեպքի վայր է ժամանել ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը՝ աշխատակիցների հետ միասին՝ մանրամասներին ծանոթանալու համար։

Տուժած մեքենայի սեփականատիրոջ խոսքով, տեսանյութում երևացող շները ագրեսիվ վարք չեն ցուցաբերել։ Քաղաքացու ենթադրությամբ, կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ։

ՀՈԱԿ-ի տնօրինությունը և մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։