Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը:

Ալիևը զրույցի ժամանակ շնորհավորել է Էրդողանին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի առիթով, կողմերը գոհունակություն են հայտնել երկու պետությունների համագործակցության մակարդակից:

Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։ Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։

Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։