Այշվարիա Ռայը վարակվել է կորոնավիրուսով


Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանը, որը Ամիթաբհ Բաչչանի որդու՝ Աբհիշեկի կինն է, նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է CNN-ը:

Պաշտոնյան իր թվիթերյան էջում հաղորդել է աստղային ընտանիքի թեստերի արդյունքները: Դրական պատասխանով են եկել նաև Աբհիշեկ Բաչչանի և նրանց դստեր՝ Արադհիայի թեստերի արդյունքները:


Ամիթաբհ Բաչչանը նախօրեին հայտնել էր, որ հիվանդանոց է տեղափոխվում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո: Նա կայուն վիճակում է գտնվում:


Ներկա պահին հոսպիտալացվել է նաև որդին՝ Աբհիշեկը: Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքում: