Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան


Հետեւում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երեւի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշեւիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վիադիմիր Գասպարյանը:

Նա նաեւ նշել է. «Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն...

Թե չէ ինչե՜ր կանեինք...

Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել...

Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:

Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում»: