Խոշոր ավտովթար. վարորդը բախվել է երկաթե ճաղավանդակներին և կոտրել դրանք


Երևանում այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 21։40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունցելDaewoo Nexia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք։ Այս մասին տեսեկանում ենք Shamshyan.com կայքից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։