Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախից շարունակում ենք ուշի-ուշով հետևել ՀՀ պետական սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին:

Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի ամավորականները իրավիճակի թելադրանքով և պահանջով կրկին պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու»: