Պապարացիները ֆիքսել են՝ ինչպես է Քարդաշյանն արտասվում ընտանեկան ճգնաժամի ֆոնին ամուսնու հետ առաջին հանդիպման ժամանակ


Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները:

Ինչպես նշում է 
Daily Mail-ը, Քարդաշյանը մեկնել է Վայոմինգ, որտեղ Ուեսթը վերջին շաբաթներին միայնակ է ապրում: Ռեփերն այնտեղից հակասական թվիթերյան գրառումներ է անում կնոջ ու ընտանիքի մասին:

Պապարացիները ֆիքսել են այն պահը, երբ Քարդաշյանը, ամունսու հետ նույն մեքենայում գտնվելով, արտասվում է: