Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը պատրաստ է


Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը, որի ստեղծմանը մասնակցել են ռազմական մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, պատրաստ է․ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ռուսլան Ցալիկովը՝ հաղորդում է gazeta.ru-ն:

«Դուրս գրվելու պահին բոլորը, առանց բացառության, իրենց լավ են զգացել՝ ստանալով կորոնավիրուսի դեմ իմունիտետ։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է»,- հայտնել է Ցալիկովը։ 

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավարտվել է  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը։ Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և կամավորների համատեղ աշխատանքը հաջողությամբ է պսակվել՝ նշել են ռազմական գերատեսչությունում։