Վայրի շների ոհմակը նման վիճակի է բերել քաղաքացու ավտոմեքենան, իսկ քաղաքապետարանն արձագանքում է, թե իրենք պատասխանատու չեն. Երվանդ Վարոսյան

Վայրի շների ոհմակը նման վիճակի է բերել քաղաքացու ավտոմեքենան, իսկ քաղաքապետարանն արձագանքում է, թե իրենք պատասխանատու չեն: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը և կից լուսանկար հրապարակել։

«Բնական է, որ դուք անպատասխանատու եք։ Միայն այն հանգամանքը, որ մի չկայացած դերասան իր մեկ այլ չկայացած դերասան ընկերոջն է նշանակում այս շների հարցը կարգավորող կազմակերպության ղեկավար, արդեն հերիք է հասկանալու, որ դուք անպատասխանատու եք։


Իսկ գիտեք, թե ինչ են անելու քաղաքացիները, երբ իշխանությունը տեղում չէ։ Այլ տարբերակ չունենալով քաղաքացիները սկսելու են առանց ձեզ լուծել իրենց խնդիրները։ Իսկ վերջում ձեր հարցերն են լուծելու, քանի որ մի խնդիր էլ դուք եք»։