«Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի». Ալիևը` ՀՀ իշխանություններին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»:

Այս մասին գրում է minval.az կայքը:

Նա նշել է, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այլ միջազգային կազմակերպությունների՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»:

 

«ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին»,- ասել է Ալիևը:

 

«Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը: