Վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք. Լևոն Արոնյան


Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Վաղուց չէինք հանդիպել, բայց հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքին եւ կյանք։ Շատերիդ նման սովորել եմ աշխատել հեռավար։ Դա կատարյալ տարբերակ չէ, բայց կարող է շատ ժամանակ խնայել։

Մյուս նորությունն այն է, որ վերջին շրջանում այնքան եմ ուտեստներ պատրաստել, որ դրանք արդեն ուտելու համար պիտանի են։

Սովորականի նման, շատ երաժշտություն եմ լսել, բացահայտել եմ նոր կատարողների։ Հիմնականում, ժամանակն անցկացնում եմ Երեւանում, երբեմն ընկերներիս հետ գնում ենք քաղաքից դուրս։

Մի փոքր նյարդայնացնում է այն, որ կարանտինի պատճառով լիարժեք մարզանքներ չեմ անում, բայց առայժմ թեթեւ քաշեր եւ հիմնական վարժություններ եմ անում տանը Պոնչիկի հետ»։