Թուլանալու, դանդաղելու ժամանակ չունենք. Տիգրան Աբրահամյան


Թշնամուն թերագնահատել չի կարելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Հատկապես որ մեր անելիքը միայն ռազմի դաշտով չի սահմանափակվում (դա էլ դեռ ավարտված չի) և մենք մեր ձեռք բերածը, արձանագրածը կապիտալիզացնելու հարցը դեռ չենք լուծել։

Թուլանալու, դանդաղելու ժամանակ չունենք»,-նշել է նա: