Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ «դեպքի» վայրում մի պահ եղած մարդը սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում․ Բաբայան


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիլիթ Մակունցն այսօր հայտնել է, թե պատգամավոր Հայկ Սարգսյանը միջոցառում չի կազմակերպել։ Ըստ խմբակցության ստախոս ղեկավարի Հայկն իբր մի պահ է եղել «դեպքի» վայրում ու առանց դիմակի։ 

Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում։ Զգուշացրեք նաև, որ դադարեցնի ստելն ու անմիջապես ձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ, քանի չեն հրապարակվել բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստագրում են պատգամավոր Հայկի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ապացույցները։

Օրինակ՝ նախորդ օրը բեմը տեղադրելու աշխատանքներին անձամբ մասնակցելն ու ցուցումներ տալը։

Խեղկատակ ստախոսների իշխանություն»:

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ արձանագրված էր, որ Սևանի ափին գտնվող «Սպիտակ-Շորժա» հանգստյան գոտում երիտասարդները «փարթի» են անցկացնում, որին մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Ավելի ուշ, Լիլիթ Մակունցն իր ասուլիսի ժամանակ նշեց, որ Հայկ Սագսյանը միջոցառում չի կազմակերպել, այլ մի պահ եղել է այդ վայրում՝ առանց դիմակի: