Արարատ Միրզոյանը ստորագրեց ՍԴ-ի մասին օրենքը


Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում արված փոփոխություններին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: Քանի որ ՀՀ նախագահին ստորագրելու համար տրված էր 21 օր ժամանակ, միայն այդ 21 օրն անցնելուց հետո ԱԺ նախագահը հնարավորություն ստացավ այն ստորագրելու: