«Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին». Սաթի Սպիվակովա


Հայտնի երաժիշտ, վիրտուոզ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը Սաթի Սպիվակովան Instagram-յան իր էջում գրել է. «Ես քաղաքական գործիչ չեմ, ես հայուհի եմ, ես մայր եմ։ Այս բոլոր օրերի ընթացքում մշտապես հետեւում եմ Հայրենիքումս տեղի ունեցող իրադարձություններին։ Չեմ կարող անտարբեր մնալ։ Հայաստանը պատմականորեն հաճախ է դարձել ավերիչ պատերազմների ասպարեզ։ Եվ այսօր, երբ կոնֆլիկտ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, կրկին մարդիկ են մահանում։ Մեր ազգի ամենազորեղ զենքը եղել է ու կլինի հայկական ոգին։ Իսկ ոգին հնարավոր չէ հաղթել։ Ուզում եմ հավատալ, որ մենք միասին կարող ենք կանխել պատերազմը։ Աստված իմ, պահպանիր Հայաստանը»։

Շատ հետեւորդեր երաժիշտիւ կնոջ շնորհակալություն են հայտնել աջակցության խոսքերի համար՝ չխնայելով ջերմ խոսքեր հեղինակի ու Սպիվակովների ամբողջ ընտանիքի հասցեին։