Քանյե Ուեսթը հայտարարել է Քիմ Քարդաշյանից ամուսնալուծվելու ցանկության մասին

Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ում պատմել է, որ արդեն երկու տարի է՝ ցանկանում է ամուսնալուծվել իր կնոջից:

«Ես փորձում եմ ամուսնալուծվել այն ժամանակից ի վեր, երբ Քիմը հանդիպել է Միկի հետ, որպեսզի քննարկի բանտային բարեփոխումները»,-մեջբերում է The Sun թվիթը, որն արդեն հեռացվել է: Ուեսթը պնդում է, որ տղամարդն իրեն հարգալից է պահել՝ ի տարբերություն իր կնոջ։

Ակնհայտ է, որ Քանյեն նկատի ունի Նիկի Մինաժի նախկին ընտրյալ Միք Միլի հետ Քիմ Քարդաշյանի հանդիպումը։ 2018 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում նրանք իսկապես քննարկել են բանտային բարեփոխումը։