Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել


Ցավով պետք է հայտնեմ, որ կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»: