Ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր

Էստոնական փողոցում այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 18։40-ի սահմաններում են խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկաում ենք Shamshyan.com կայքից:

Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Փաստի առիթվ Հ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։