Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան

 

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։ Այս մասին «Առաջին լուրերին» հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արցախը երեք ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկել պայթյունից տուժած Լիբանանին: