Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի


Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի»,- ասել է Նաղդալյանը: