ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը հանվում է, պահպանելով 14 օր ինքնամեկուսացումը


Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվում է ևս 30 օրով, սակայն լինելու են որոշակի մեղմացումներ:

Ինչպես նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանք թե բաց, թե փակ տարածքներում, բայց ոչ ավել, քան՝ 40 մասնակցով ու պետք է պահպանվեն պարետի կողմից սահմանված կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների, ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը, ոչ ավել, քանի 14 օրյա ժամկետի կտրվածքով: