Արտերկրից ժամանողների համար սահմանվել է 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ

ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար՝ հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:


«Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից»,- տեղեկացնում է կենտրոնը։