ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր աշխատելուց հետո Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Աբազյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակա»,-ասված է նախագահի հրամանագրով:


Նույն օրվա ամսաթվով նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է ՔԿ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ օր։