200 մլրդ դոլար. աշխարհի ամենահարուստ մարդը նոր ռեկորդ է գրանցել

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր ռեկորդ է սահմանել. նրա կարողությունը հասել է 200 մլրդ դոլար ցուցանիշի: Նա այդ շեմը հատած առաջին միլիարդատերն է դարձել պատմության մեջ: Այդ մասին գրում է lenta.ru-ն:  

Ռեկորդը գրանցվել է օգոստոսի 25-ին աճուրդի ժամանակ: Սակայն դրա ավարտին գործարարի կարողությունը վերադարձել է 199,7 մլրդ դոլար ցուցանիշին: