Մոտոցիկլիստը թռել է վրայից 230 կմ/ժ արագության վրա | տեսանյութ

«Յամահայի» մոտոցիկլավար Մավերիկ Վինյալեսը բարդ որոշում է կայացրել և խուսափել է սարսափելի վթարից՝ MotoGP մոտոարշավի խճուղային մրցարշավի ժամանակ: Շրջադարձի ժամանակ մոտոցիկլի կառավարումը կորցնելով, նա թռել է վրայից 230 կմ/ժ արագության վրա:

Առանց վարորդ մնացած մոտոցիկլը շարունակել է ընթացը, մխրճվել բետոնե պատնեշին և ակնթարթորեն այրվել: Իսկ Վինյալեսը մի քանի պտույտ գլորվելով ասֆալտին, ընդամենը մի քանի թեթև քերծվածք է ստացել: Մրցաշարը ստիպված են եղել դադարեցնել:

Վիլյալեսը մոտոյից թռնելու որոշումը բացատրել է խափանված արգելակների գործոնով: Նրա խոսքերով, խնդիրներ էին առաջացել մրցարշավի արդեն առաջին շրջաններում, իսկ վերջին շրջադարձից առաջ արգելակները պարզապես պայթել են: